News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կանադայի Տորոնտո քաղաքում ավելի քան 400 մարդ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես Ալբերտ Էյնշթեյնի ոճով հանգնված մարդկանց ամենաբազմաքանակ խումբ, հայտնում է CBC News-ը։

Ռեկորդ սահմանելու համար 404 մարդ, այդ թվում բազմաթիվ դպրոցականներ, հագել էին հանրահայտ ֆիզիկոսի ոճի բլեյզերներ ու փողկապ էին կապել։ Շատերը սպիտակ կեղծամով էին ու արհեստական բեղերով, որը բաժանել էր The Next Einstein միջոցառման կազմակերպիչը։

Գինեսի գրքի ներկայացուցիչները հաշվել են մասնակիցներին ու հաստատել, որ ռեկորդը սահմանված է։ Լսելով այդ նորությունը՝ հավաքվածները ուրախ բացականչություններով կեղծամները օդ են նետել։

The Next Einstein մրցույթը 2013 թվականից սկսած անցկացվում է երիտասարդ գյուտարարների շրջանում։ Հաղթողը ստանում է 10 հազար կանադական դոլար իր մտահղացումն իրականացնելու համար։

2015-ին հայտնել էին, որ Լոս Անջելեսում անցել է էյն՛շթեյնների ֆլեշմոբ, ավելի քան 300 մարդ, սպիտակ կեղծամներով ու բեղերով դուրս էին եկել փողոց՝ համաշխարհային ռեկորդ սահմանելու հույսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ