News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


«Ելք» դաշինքն այսօր՝ մարտի 30-ին, Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ ավարտել է իր երթ-հանրահավաքը (ֆոտոռեպորտաժ):

Այս պահին, սակայն, ԿԸՀ-ում դեռեւս ընթանում է «Ելք» դաշինքի դիմումի քննությունը՝ կապված գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության համար ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցով դատարան դիմելու հետ:

«Ելք» դաշինքի երթը մեկնարկել էր «Մոսկվա» կինոթատրոնի մոտից, որն անցնելով Երեւանի կենտրոնական փողոցներով հասել էր ԿԸՀ շենքի մոտ:

Նշենք, որ ԿԸՀ-ում ներկայացնելով «Ելք» դաշինքի դիմումը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ ըստ դիմումի «նախընտրական քարոզչության ընթացքում դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները օգտագործել են դպրոցների ու մանկապարտեզների գույքը, օգտվել են այն փաստից, որ ուսանողները ու ծնողները կախման մեջ են տնօրեններից, խախտվել են նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները։ Խախտումները միանգամայն զգալի են, քանի որ ներառել են հանրապետության ամբողջ տարածքը, ունեցել են կազմակերպված ու զանգվածային բնույթ»:

Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, որը խորհրդարանական ընտրություններին դիտոդական առաքելություն է իրականացնելու, արձանագրել է իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի գործածման բազմաթիվ դեպքեր, մասնավորապես ավելի քան 100 դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ կազմել էին ընտրողների ցուցակներ հօգուտ ՀՀԿ-ի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ