«Հայ Յեղափոխական Դաշնակցության» այսօր՝ մարտի 30-ին, հրավիրած ամփոփիչ հանրահավաքին իր երգի պրեմիերան է ներկայացրել «Դորիանս» խմբի մենակատար, ռոք երգիչ Գոռ Սուջյանը:

Գոռ Սուջյանի երգը կոչվում է «Նոր սկիզբ, արդար Հայաստան»: Նշենք, որ սա նաեւ Դաշնակցության նախընտրական կարգախոսն է:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ ելույթներից բացի եղել է նաեւ համերգային մաս, որի ընթացքում երգել են հայր եւ որդի Ներսիկ եւ Արաբո Իսպիրյանները: