News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մենք բոլոր ոլորտներում արդյունավետության պակաս ունենք, բոլոր ոլորտներում համակարգված բարեփոխումների կարիք ունենք: Այդ մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը ասել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նշել է, թե կառավարությունը ախտորոշել է բոլոր խնդիրները եւ հանգել նման եզրակացության: Միեւնույն ժամանակ նա կարծում է, թե տնտեսության վիճակը ծանր, սակայն ոչ անկառավարելի է:

Հարցին՝ ինչպես է պատկերացնում պետության տնտեսական մոդելը՝ ծառայություններ մատուցող, թե արտադրող, Կարապետյանը պատասխանել է, թե երկուսն էլ: «Որեւէ երկիր երբեւէ խնդիր չի դնում, սա է ուզում դառնալ, թե այն: Պետք է հասկանալ առավելություններն ու այդ առավելությունների վրա տնտեսություն կառուցել», -ասել է Կարապետյանը: Որպես առավելություններ նա նշել է մի քանի ոլորտներ՝ ՏՏ ոլորտը, գյուղատնտեսությունը, ոսկերչությունը, հանքարդյունաբերությունը և այլն:

Կարապետյանը խոսել է նաեւ արդար մրցակցային դաշտի մասին՝ չհերքելով, որ Հայաստանումա ռկա է բիզնեսի եւ քաղաքականության սերտաճում: Սակայն արդար ու մրցակցային դաշտ ստեղծելով, իրավական ու հարկային բարեփոխումներով հնարավոր է փոխել իրավիճակը: Իսկ դրա համար հարկավոր է ունենալ համարձակ ծրագիր եւ նպատակասլաց թիմ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ