News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Հայաստանում իշխանությունն այնքան անգործունակ է, այնքան անմրցունակ, որ եթե նույնիսկ ցանկանա հանձնել Արցախի շուրջ տարածքը, այստեղ էլ սխալ թույլ կտան, նրանց մոտ ոչինչ չի ստացվի։ Այս մասին մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից ՀՀ արտաքին գործխերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Նրա խոսքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների միակ հասցեատերը Հայաստանի իշխանություններն են։ Քառօրյա ռազմական գործողություններից հետո արդեն մեկ տարի է անցել։

«Այդ օրերին Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է գործող նախագահին։ Եւ այդ օրվանից Տեր-Պետրոսյանն անխոս աջակցել է Արցախի շուրջ իշխանությունների վարած քաղաքականությանը։ Թող հանձնեին (տարածքները-խմբ)։ Ես չեմ հասկանում՝ ու՞մից է դժգոհ Տեր-Պետրոսյանը»,-հարց է տվել Օսկանյանը։ Ըստ ԱԳՆ նախկին ղեկավարի՝  Տեր-Պետրոսյանը պետք է դժգոհ լինի իշխանություններից։ 

«Իշխանություններն այնքան անգործունակ են, այնքան անմրցունակ, որ եթե ցանկանան տարածքներ հանձնել, կարող են սխալվել, նրանց մոտ նույնիսկ դա չի ստացվի։ Ինձ մի բան է ուրախացնում՝ այն, ինչ ցանկացել են անել իշխանությունները, միշտ հակառակն է ստացվել։ Եթե նրանք ցանկանան տարածքներ հանձնել, նշանակում է, ամեն ինչ հակառակը տեղի կունենա», - հավելել է Վարդան Օսկանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ