Մարտի 31-ին, ժամը 15.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 30-ամյա Մարինե Պ.-ն, 6-ամյա Ռազմիկ Գ.-ն եւ 2-ամյա Դավիթ Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորումը ստացել են գազի արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն: