ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 2-ին, ԱԺ ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ այցելել է «Եռաբլուր» պանթեոն:
Նրանք ծաղիկներ են դրել եւ գլուխ խոնարհել ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների շիրիմներին:
Նախագահն ու պաշտպանության նախարարը նաեւ ծաղիկներ են դրել զորավար Անդրանիկի եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին: