News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 1 մլն  574 հազար 947  քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86 տոկոսը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նրա խոսքով, Երեւանում ժամը 20-ի դրությամբ, երբ փակվել են ընտրական տեղամասերը, քվեարկել է ընտրողների 58,46 տոկոսը (494 հազար 455), Գյումրիում՝  51,02 տոկոսը (63 հազար 779), Վանաձորում՝ 54,69 տոկոսը (52 հազար 593)։

2012 թվականի ընտրությունների համեմատ այս ժամի դրությամբ ընտրողների մասնակցությունը եղելէ 62.33 տոկոս։

Ներկայացնենք ընտրողների մասնակցության ցուցանիշները՝ ըստ ընտրատարածքների՝

Թիվ 1 (Երեւան, Ավան, Նոր-Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն) 121516 ընտրող 60, 69 տոկոս

Թիվ 2 (Երեւան, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) 126,471 ընտրող 59.51 տոկոս

Թիվ 3 (Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ) 130878 ընտրող 58,34 տոկոս

Թիվ 4 (Երեւան, Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն) 115590 ընտրող 55.37 տոկոս

Թիվ 5 (Արարատի մարզ) 151,622 ընտրող 68.45 տոկոս

Թիվ 6 (Արմավիրի մարզ) 128,844 ընտրող 55.53 տոկոս

Թիվ 7 (Արագածոտնի մարզ) 77,739 ընտրող 66.55 տոկոս

Թիվ 8 (Գեղարքունիքի մարզ) 128,416 ընտրող 67.00 տոկոս

Թիվ 9 (Լոռու մարզ) 138,114 ընտրող 57.96 տոկոս

Թիվ 10 (Կոտայքի մարզ) 140,761 ընտրող 59.04 տոկոս

Թիվ 11 (Շիրակի մարզ) 133,246 ընտրող 57.76 տոկոս

Թիվ 12 (Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր) 108,697 ընտրող 66.91 տոկոս

Թիվ 13 (Տավուշի մարզ) 73,053 ընտրող 66.39 տոկոս

Նշենք, որ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2.587.706 է:

Այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են կայացել։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։

Ընտրություններին մասնակցել են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ