Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունների հետեւանքով 20 մարդ է տուժել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով սեփական աղբյուրերին:
Գործակալության տվյալներով՝ այս պայթյուններից հետո Մոսկվայի մետրոպոլիտենն անվտանգության լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱԴԾ-ի տնօրենի հետ քննարկել է մետրոյում տիրող իրադրությունը: