News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը միացել է կառավարության «Գնենք հայկականը» կոչին։ ՀՅԴ պատգամավորներ Արա Նռանյանը, Լիլիթ Շահբազյանն ու Արտյուշա Շահբազյանը ներկայացրել են «Պետական գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ։ Դրանով սահմանվում է, որ պետական գնումների ընթացքում պետք է նախապատվություն տրվի տեղական արտադրության ապրանքներին եւ ծառայություններին, եթե առաջարկվող գինը 15 տոկոսից ավելի չի գերազանցում արտասահմանյան ծագման ապրանքների գներին։ Այս օրենսդրական նախագիծը գտնվում է խորհրդարանի քառօրյայի օրակարգում։

Կառավարությունն, ի դեպ, բացասական եզրակացություն է նախապատրաստել դաշնակցության այս առաջարկի վերաբերյալ։ Կառավարությունում, հավանաբար, համարում են, որ «Գնենք հայկականը» կոչը վերաբերում է բացառապես սովորական մահկանացուներին, իսկ հարգարժան նախարարները նույնիսկ տեղական արտադրության ներքնազգեստ չեն ցանկանում հագնել՝ նախընտրելով թուրքականը։ Այսինքն իշխանությունը հասկանում է, որ ապրանք կամ ծառայություն ընտրելիս առաջին չափորոշիչը պետք է լինի որակը եւ որակին համապատասխան գինը, սակայն, չգիտես ինչու, հասարակությանը կոչ է անում, ապրանք գնելիս որպես չափոփոշիչ ընտրել նրա հայկական ծագումը:

Ֆորմալ առումով կառավարության բացասական եզրակացությունը հիմնավորվել է հետեւյալ կերպ. նախ՝ որ եթե այդ օրինագիծն ընդունվի, պետական գնումների ընթացքում նախապատվություն կտրվի թանկ ապրանքներին, եւ երկրորդ՝ դա կհակասի միջազգային պայմանագրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ