News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի գրող Անտուան Սենթ- Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վիպակ- հեքիաթը թարգմանել են երեք հարյուրերորդ լեզվով, արաբական հասանիա բարբառով, հայտնել է France Info պորտալը։

Այսպիսով, գիրքը դարձել է ամենաշատ թարգմանված գիրքը՝ Աստվածաշնչից ու Ղուրանից հետո։

Հասանիա լեզվով խոսում են Մավրիտանիայում ու Արեւմտյան Սահարայում, որտեղ այն պետական լեզվի կարգավիճակ ունի։

«Այդ լեզուն, որն այդքան էլ հայտնի չէ լայն հասարակությանը, խորհրդանշական նշանակություն ուներ Անտուան դե Սենթ-Էքզյուպերիի համար, քանի որ իր ստեղծագործության համար նա ոգեշնչվել էր հենց Մարոկոյի հարավում, որտեղ խոսում են հասանիա լեզվով», նշում է պորտալը։

1943-ին հրապարակված հեքիաթը աշխարհում վաճառվել է ավելի քան 200 մլն օրինակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ