News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


ՀՀ ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 13-ին, քառօրյա նիստերի գումարման համար կրկին քվորում չապահովվեց: Խորհրդարան ներկայացել էր ընդամենը 14 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն:

Նիստը վարող ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, մասնավորապես, ասաց. «Բարեւ ձեզ հարգելի պատգամավորի պարտականությունը հարգող պատգամավորներ: Մեր դահլիճում պատգամավորների թիվը գնալով պակասում է: Վերջին քառօրյայի վերջին նիստում գրանցված է 14 պատգամավոր, քվորում չունենք, բայց ունենք օրենքի պահանջ, որ պետք է 3 ժամ սպասենք, որ գուցե քվորում ունենանք: Այս դահլիճում մենք բավական բանավեճեր ենք ունեցել, սկզբունքների, կարծիքների բախումներ ենք ունեցել, եւ կարծում եմ՝ կարող ենք ասել, որ 5-րդ գումարման խորհրդարանը իր ներդրումն ունեցել է երկրի զարգացման գործում:

Եկեք, թեկուզ սակավաթիվ ենք, կազմակերպենք միասնական լուսանկար ներկա պատգամավորներով, այնքան էլ վինետկա չի, բայց համենայնդեպս, մեր վերջին նիստն է»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ կոչ արեց լրագրողներին միանալ «վինետկային»:

Տպել
Ամենաշատ