News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չինական FAW ընկերությունը հայտնել է 2018 թվականին անվարորդ բեռնատարները սերիական արտադրության մեջ դնելու ծրագրերի մասին: Անվարորդ բեռնատարի հաջող փորձարկումներն ընկերությանը մղել են սերիական արտադրության գործընթացն արագացնելուն: Այս մասին գրում է Life.ru-ն:

Ըստ Xinhua-ի՝ փորձարկումների ժամանակ անվարորդ բեռնատարն առանց սխալվելու ճանաչել է լուսակիրների ազդանշանները, ինքնուրույն դանդաղեցրել եւ արագացրել է ընթացն ու փոխել երթեւության գիծը: Մեքենան ինքնուրույն փոխել է երթուղին՝ կախված ճանապարհներին տիրող իրադրությունից:

FAW-ի ղեկավար Հու Հանցզեն հայտնել է, որ հաճախորդների շրջանում անվարորդ բեռնատարների նկատմամբ հետաքրքրություն կա, նույնիսկ նախնական պատվերներ են ստացել:

Ընկերությունն արդեն նախապատրաստել է անհրաժեշտ արտադրական հզորություններն ու գործընկերներ գտել՝ անվարորդ մեքենաները սպասարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ