News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«ԱՄՆ-ն ու Չինաստանը փորձում են գտնել հյուսիսկորեական հրթիռային ճգնաժամի լուծումը, հայտնել է Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդականը», գրում է The Times –ը։

Գեներալ Խ․Ռ․ Մաքմասթերը հայտնել է, որ Չինաստանը նույնպես փոխհամաձայնության է եկել միջազգային համայնքի հետ այն հարցով, որ Կիմ Չեն Ընի «սպառնացող վարքագիծը» այլեւս չի կարող շարունակվել, ասվում է հոդվածում։

Մաքմասթերի խոսքով ԱՄՆ-ն ու Չինաստանը օգտագործում են բոլոր միջոցները «բացի ռազմական տարբերակից։ բայց ուժի կիրառում, որպես այդպիսին, բացառված չէ։ Նա Բրիտանիային հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի կրակային հզորություն ռեժիմի միջուկային ենթակառուցվածքը չեզոքացնելու համար ու այդ նպատակներով կարող է նույնիսկ կանխարգելիչ հարված հասցնել, գրում է պարբերականը։

Մաքմասթերը բրիտանական ուժային գերատեսչությունների ղեկավարներին ու ռազմական հրամանատարներին հայտնել է, որ ԱՄՆ-ն   հետախուզական վստահելի տվյալներ ունի անհրաժեշտ օբյեկտներին հարվածներ հասցնելու համար, նաեւ բավականաչափ ներուժ՝ դրանք ոչնչացնելու համար։ «Նրանք կանեն անհրաժեշտ ամեն ինչ,- ասել է բրիտանական աղբյուրը ամերիկացի զինվորականների մասին,- Քննարկվում են բոլոր հնարավոր տարբերակները։ Նրանք համարում են, որ իրենք անհրաժեշտ ներուժ ունեն օբյեկտներին հարված հասցնելու ու դրանք ոչնչացնելու համար։ Նրանք վստահ են, որ գիտեն, թե որտեղ են գտնվում այդ օբյեկտները ու կարող են արդյունավետ հարվածներ հասցնել»։

Կառավարությունում բարձրաստիճան աղբյուրը հայտնել է․ «Նրանք հիմա հանգել են այն եզրակացության, որ գուցե պետք լինի կանխարգելիչ նպատակներով ոչնչացնել այդ օբյեկտները ։ Ֆելոնը Մեթիսի հետ մի քանի շաբաթ առաջ քննարկել է հնարավոր տարբերակները։ Նրանք հիմա ավելի մոտ են ռազմական գործողություններին, քան մեկ տարի առաջ»։

«Նրանք կանխարգելիչ հարված չէին հասցնի ստորգետնյա միջուկային պայթյունի դեպքում, բայց նրանք կանեին դա , եթե նախագահը որոշեր, որ հյուսիսկորեացիները միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ են արձակում»,- ասել է Բուշի աշխատակազմի նախկին աշխատակիցը, որը ծանոթ է Սպիտակ տանը տիրող իրադրությանը։

Ուայթհոլում պարբերականի աղբյուրներից մեկի տվյալներով, Աֆղանստանում ավիացիոն ծանր ռումբի կիրառումից ու Սիրիայի հրթիռակոծությունից հետո  Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ ագրեսիվ դիրքորոշումը նոր ռազմավարության մի մասն է, որի մասին Թրամփի թիմը պատմել է Բորիս Ջոնսոնին, երբ նա մարտին Սպիտակ տուն է այցելել։

«Նախագահի օգնականները՝ Սթիվ Բեննոնը, Ռեյնս Պրիբուսը ու Սթիվեն Միլլերը պարզաբանել են, որ նրանք ճնշում կգործադրեն Ռուսաստանի ու Չինաստանի վրա, որպեսզի վերջինները կարողանան զսպել իրենց արբանյակներին՝ Սիրիային ու Հյուսիսային Կորեային»,- ասվում է հոդվածում։ «Դրա վրա է կենտրոնացած լինելու նրանց արտաքին քաղաքականությունը,- հայտնել է Ուայթհոլի աղբյուրը,- Թրամփի աշխատակազմը վճռական է տրամադրված անել ամեն ինչ, որպեսզի Կիմը միջմայրցամաքային հրթիռներ չունենա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ