Վեդիում ապրիլի 13-ին կամրջից նետված 39-ամյա կնոջն ապրիլի 15-ին վիրահատել են: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը:
«Ողնաշարի վիրահատության է ենթարկվել, վիճակն արդեն բավարար է: Դեռ կմնա Վերակենդանացման բաժանմունքում»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Վեդիում կինը նետվել էր Գոռավան կամրջից, նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: