News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան ապրիլին մի քանի անգամ անտեսել է հանդիպման մասին Չինաստանի խնդրանքները։ Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ կարողացել են Պեկինին համոզել Փհենյանի հետ համագործակցության աննպատակահարմարությունը։

Bloomberg -ի փոխանցմամբ, իրավիճակին ծանոթ աղբյուները հայտնել են, որ Հյուսիսային Կորեան չի պատասխանել Չինաստանի արտգործնախարար Վան Իի ու Կորեական թերակղզու հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ ՈՒ Դավեյի խնդրանքներին՝ իրենց հյուսիսկորեացի գործընկերների հետ հանդիպելու մասին։ Գործակալության զրուցակիցը նշել է, որ բանակցություններ անցկացնելու փորձեր են ձեռնարկվել այն բանից հետո, երբ Չինաստանի նախագահ ՍԻ Ցզինպինը ԱՄՆ-ում հանդիպել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Անցած շաբաթ ՈՒ Դավեյը հանդիպել էր իր գործընկերոջ հետ Սեուլում, որպեսզի քննարկի Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ծրագիրը։ Դրանից հետո դիվանագետը մտադիր էր ուղեւորվել Փհենյան, բայց Հյուսիսային Կորեան չի պատասխանել հարցմանը։

Ընդ որում հայտնի չէ, թե որքան հաճախ են չին պաշտոնյաները իրենց հյուսիսկորեացի գործընկերներին խնդրում հանդիպումների մասին ու որքան հաճախ պատասխան չեն ստանում, նշում է Bloomberg–ը։ Չինաստանի ԱԳՆ-ն չի պատասխանել գործակալության այդ հարցերին։

Միաժամանակ Bloomberg–ը նշում է, որ ապրիլի 15-ին Հյուսիսային Կորեայում Կիմ Իր Սենի 105-րդ տարելիցի պատվին կազմակերպված ռազմական շքերթին Չինաստանի որեւէ ներկայացուցիչ ներկա չէր։

 Bloomberg-ը համարում է, որ Թրամփը փորձում է Չինաստանի առաջնորդին համոզել ավելի վճռական քայլերի դիմել Հյուսիսային Կորեայի նկատմամբ ՝միջուկային զենքի ու բալիստիկ հրթիռների հետագա մշակումները կանխելու համար։ Ճիշտ է, Հյուսիսային Կորեան սննդամթերքի ու վառելիքի մեծ մասը Չինաստանից է ստանում, բայցեւայնպես Սի Ցզինպինի կառավարման տարիներին դաշնակիցների միջեւ սառը հարաբերություններ են պահպանվել։ 2012-ին պաշտոնակալությունից հետո Սի Ցզինպինը ոչ մի անգամ չի հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ