News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է կրկնապատկել երկրի զինված ուժերում կանանց թիվը։ Այս մասին մայրաքաղաք Տոկիոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գերատեսչության ղեկավար Տոմոմի Ինադան, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Նրա խոսքով՝ անձնակազմում կանայք կկազմեն մոտ 12 տոկոս։ Կչեղարկվեն տանկային, հետախուզական, հետեւակային եւ պարաշյուտա-դեսանտային ստորաբաժանումներում կանանց ընդունելու սահմանափակումները։ «Մենք ձգտում ենք գրավիչ ինքնապաշտպանական ուժեր կառուցելուն՝ համապատասխան ներկա դարաշրջանին»,-ընդգծել է նախարարը։

Մինչ այդ Ճապոնիայի զինված ուժերում թույլ են տվել կանանց ընդունել միայն ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներում։

Այժմ սահմանափակումները վերաբերվում են միայն հատուկ զորքերին՝ կապված ռադիոկատիվ նյութերի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ