News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Beeline–ը եւ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին: Համագործակցության շրջանակում Beeline–ի աջակցությամբ կտպագրվի Օպերային թատրոնի պատմությունը ներկայացնող ծավալուն աշխատություն:

Գրքի հեղինակը արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի հիմնադիր, Օպերային թատրոնի թանգարանի ղեկավար Սերգեյ Առաքելյանն է: Օպերային թատրոնի պատմությունն ամբողջացնող աշխատությունը հանդիսանալու է մատենաշարի 18-րդ հատորը: Գրքում հանգամանորեն ներկայացվում է թատրոնի հիմնադրման նախապատմությունը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Երեւանի պետական կոնսերվատորիայի օպերային դասարանի ուժերով իրականացված դասական երկերի բարձրարվեստ բեմադրություններին (1929-1932 թթ.) եւ անվանի մտավորականների հորդորներով տարբեր քաղաքներից Երեւան ժամանած երգիչների եւ երաժիշտների խմբին, ինչը Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնի ստեղծման հիմնաքարը դարձավ:

«Օպերային թատրոնի պատմությունն ամբողջացնող գրքի ստեղծման գործում մենք բարձր ենք գնահատում Beeline–ի հետ համագործակցությունը: Վստահ ենք, որ տարեվերջին կունենանք Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնին արժանի աշխատություն»,- նշեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանը:

«Beeline-ի կորպորատիվ պատասխանատվության հիմնական նպատակն է օգնել մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը: Դա նշանակում է, որ մենք աջակցում ենք նրանց, ովքեր իրենց ջանասիրությամբ կերտում են իրենց ճանապարհը դեպի հաջողություն եւ իրենց աշխատանքով երջանկություն են պարգեւում շրջապատին: Առավել քան համոզված եմ, որ այս գիրքն ուղեցույց կհանդիսանա երիտասարդների համար եւ կօգնի նրանց ծանոթանալու Օպերային թատրոնի պատմությանը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ գիրքը կտպագրվի «Լուսակն» հրատարակչությունում՝ 500 տպաքանակով: Նախատեսվում է, որ այն լույս կտեսնի ս.թ. դեկտեմբերին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ