News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Չնայած օրերս հյուսիսկորեական հրթիռների փորձարկումները անհաջող ավարտվեցին, բայցեւայնպես Կորեական թերակղզում իրավիճակը ծայրաստիճան վտանգավոր է մնում»,- գրում է գերմանական Die Welt թերթի տեսաբան Քլեմենս Վերգինը։ Հեղինակը հիշեցնում է այն մասին, որ Հյուսիսային Կորեայի ո ւ Հարավային Կորեայի միջեւ ապամիջուկայնացված գոտի կատարած անսպասելի այցելության ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտնել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները՝ այդ թվում ռազմականը։

Վերգինի կարծիքով իրավիճակի սրման համար մի քանի պատճառ կա։ «Նախ Փհենյանում կառավարող անկանխատեսելի Կիմ Չեն Ընը, որն այլեւս չի ուզում, որ իրեն զսպի մեծ չինացի եղբայրը։ Երկրորդ՝ Սպիտակ տան նորեկ նախագահը, որը համարում է, որ ԱՄՆ-ն պետք է ավելի անկանխատեսելի դառնա ու որը վերջին մի քանի շաբաթներին ցույց է տվել իր սերը՝ ամերիկյան զինվորականների մեծ զինանոցի, այդ թվում «բոլոր ռումբերի մոր» ու թեւավոր հրթիռների նկատմամբ»։ Բայց էսկալացիայի գլխավոր գործոնը Հյուսիսային Կորեայի առաջընթացն է սպառազինությունների զարգացման հարցում, որը նրան թույլ կտա մի քանի տարի հետո հարված հասցնել ԱՄՆ-ին։ ԵՎ հյուսիսկորեական ռազմական շքերթը, որը անցել է հանգստյան օրերին, դարձել է դրա ամենատպավորիչ ապացույցը»։ Դրա համար էլ դա «ընդամենը ժամանակի հարց է, թե երբ Փհենյանը կստանա մշակված տեխնոլոգիա, որը թույլ կտա միջուկային զենքը հասցնել ԱՄՆ արեւմտյան ափ»։

«Դրա համար էլ մոտ ժամանակներս երկու պետությունների միջեւ հնարավոր է հարաբերությունների լուրջ պարզաբանում,- շեշտում է Վերգինը,- Առավել եւս, որ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ հյուսիսկորեացիները պատրաստվել են միջուկային զենքի հերթական փորձարկմանը, իսկ դա կդառնա սադրանք, որին Թրամփը ստիպված կլինի արձագանքել։ Համենայն դեպս , այդպես կլինի, եթե չինացիները ողջամիտ քայլեր չձեռնարկեն՝ Փհենյանին հանդարտեցնելո ւ համար»։ Դրա համար էլ Թրամփը կբախվի այն նույն մռայլ սցենարներին, որոնց բախվել են նրան նախորդած ԱՄՆ շատ նախագահներ, քանի որ հարավկորեական մայրաքաղաքը Հյուսիսային Կորեայի սահմանից ընդամենը 50 կմ հեռավորության վրա է գտնվում, իսկ Հյուսիսը մտադիր է իր ամբողջ հրետանային զինանոցն օգտագործել Հարավի քաղաքական ու տնտեսական կենտրոնի դեմ։ Եթե ամերիկացիները հարվածեն հյուսիսկորեական հրթիռային ու ու միջուկային օբյեկտներին, հնարավոր է Փհենյանը կործանարար հարված հասցնի Սեուլին։

1962-ին Կարիբյան ճգնաժամի ժամանակ աշխարհը մեկ քայլ հեռավորության վրա էր միջուկային պատերազմից, ու այն ժամանակ «խելագարը» Ֆիդել Կաստրոն էր, որը պատրաստ էր նույնիսկ իր կղզին զոհաբերել ՝հանուն ամերիկացիների քիթը տրորելու։ «ԽՍՀՄ-ն այն ժամանակ իմաստուն վարվեց՝ ամերիկացիների հետ գործարք կնքեց ու հեռացրեց իր հրթիռները։ Բայց այսօրվա իրավիճակը մի փոքր այլ է,- ամփոփում է Վերգինը,- Կիմի միջուկային ռումբերը ոչ թե նվեր են, այլ սեփական մշակումներ։ Դրա համար էլ, ամենայն հավանականությամբ, ոչ ոք հիմա չի կարողանա վարվել այնպես,  ինչպես ժամանակին ԽՍՀՄ-ը վարվեց Կաստրոյի հետ։ Այդ իսկ պատճառով ներկա ճգնաժամը ավելի վտանգավոր է, քան Կարիբյանը։ Բայց մյուս կողմից էլ հիմա աշխարհին չի սպառնում երկու գերտերությունների միջեւ գլոբալ միջուկային արմագեդոն։ Ինչը սակայն դժվար թե մխիթարի Հյուսիսային Կորեային»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ