News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Ժողովրդական հանրապետական կուսակցությունը պաշտոնական հարցում է ուղարկել երկրի բարձրագույն ընտրական մարմին՝ պահանջելով չեղարկել կայացած հանրաքվեի արդյունքները։ Այս մասին ապրիլի 18-ին հայտնել է կուսակցության փոխնախագահ Բյուլենտ Թեզջանը, փոխանցում է DW–ը։

Նա շեշտել է, որ իր կուսակցությունը օգտագործելու է բոլոր հնարավոր օրինական միջոցները, որպեսզի վիճարկի քվեարկության արդյունքները։ Կուսակցության ղեկավար Քեմալ Քըլիչդարօղլուն էլ իր հերթին ընտրական հանձնաժողովներին մեղադրել է իշխող կուսակցությանն ապօրինի աջակցություն ցուցաբերելու մեջ։

Ընդդիմությունը ներկայացնում է հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների մի ամբողջ ցանկ, սակայն առավել լուրջ խախտում է համարում առանց պաշտոնական կնիքների քվեաթերթիկները վավերական ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը, որը կայացվել է վերջին պահին։ Թուրքիայի փաստաբանական ասոցացիաները նույնպես դա համարել են օրենքի խախտում։ Անկարայում հարյուրավոր մարդիկ սկսել են ընտրական հանձննաժողովների գրասենյակների մոտ հերթ կանգնել, որպեսզի պահանջեն վերանայել այդ որոշումը։ Նույնատիպ հերթ է գոյացել նաեւ Ստամբուլում ԿԸՀ կենտրոնական գրասենյակի մոտ։

Մինչդեռ Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ հանրաքվեն անցկացվել է ժողովրդավարական չափանիշներին համապատասխան։ Նվազագույն առավելությամբ հաղթել են սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները, որոնք զգալիորեն ընդլայնում են նախագահի լիազորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ