News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Հյուսիսային Կորեայում ԱՄՆ-ի ուղղությամբ հրթիռային հարվածի իմիտացիայի տեսանյութ են ցուցադրել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Երկրի գործող նախագահի պապի՝ Կիմ Իր Սենի 105-ամյա առիթով կազմակերպված միջոցառումների ժամանակ ցուցադրված տեսանյութում ներկայացվում է նոր բալիստիկ հրթիռն ու դրա արձակումը: Այն անցնում է օվկիանոսն ու հարվածում ԱՄՆ-ի քաղաքներից մեկին: Հաջորդ կադրում գերեզմանատան ֆոնին այրվող ամերիկյան դրոշ է:

Ցուցադրությանը նախորդած զինվորական շքերթի ժամանակ էլ ցուցադրվել է, ենթադրաբար, նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ