News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Գիտնականները տեսագրել են Հարավային օվկիանոսի ջրերը՝ կետի մեջքին տեսախցիկ տեղադրելով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Mashable կայքին։

Նախագծին մասնակցել են մի քանի կազմակերպությունների հետազոտողներ։

«Գիտնականները տեսախցիկներ են տեղադրել Անտարկտիկայում կետերի կյանքի հետ կապված գաղտնիքները բացահայտելու համար։ Դա թույլ տվեց տեղեկություն հավաքել այն մասին, թե ինչպես են կետերն ուտում, նրանց սոցիալական կյանքի մասին, նույնիսկ այն մասին, թե ինչպիսի ուժով նրանք պետք է փչեն ու նման կերպ մաքրեն սառույցը՝ շնչելու համար»,- ասվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) մեկնաբանությունում տեսագրության ներքո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ