News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վանաձորի ավագանին վեց ամիս անց պետք է լուծարվեր, քանի որ այդ ընթացքում իրավազոր նիստ չի գումարվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել  «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանը։

Մարուքյանը նշել է, որ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը այս ընթացքում  օգտվելով օրենքի հակասություններից՝  նիստեր է անցկացնել, սակայն դրանք իրավազոր չեն եւ իրենք պատրաստվում են այդ ապօրինությունները վիճարկել դատարանում։ 

«Վեց ամիսը լրանալու պարագայում պետք է լուծարվեր ավագանին, որովհետեւ լիարժեք իրավազոր նիստ չէր գումարվել այդ վեց ամիսների ընթացքում, ժամկետը լրացել է ապրիլի 10–ին, բայց քանի որ մարտի 31–ին ինչ որ նիստ են արել, որը որեւէ կերպ չի կարող համարվել իրավազոր, բայց օգտվել են օրենքի հակասություններից, հիմա մենք պատրաստվում ենք դատական կարգով վիճարկել դրանք, հիմա կոնկրետացնում ենք հայցը, դեռ մանրամասներ չեմ կարող ասել»,–ասել է Քրիստ Մարուքյանը։

Մարուքյանի խոսքով՝ չի կարող հինգ տարի շարունակվել ոչ իրավազոր նիստերով հանրապետության երրորդ քաղաքի կառավարությունը, իսկ մինչ այդ այդ նիստերը գումարվում են  օրենքի հակասություններից օգտվելով։   

«ՏԻՄ օրենքի  մեջ մի հոդվածը ասում է, որ նիստը իրավազոր է, եթե նիստին ներկա են ավագանու օրենքով սահմանված թվից կեսից ավելին։ Մի ուրիշ կետի մեջ ասում է՝ նիստը իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում կայացնելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ։ Այսինքն՝ մի դեպքում 17  հոգու մասին է խոսքը լինում, մյուս դեպքում ինը հոգու մասին է խոսքը։ Այսինքն օրենքում հակասաություններ կան, ինչից էլ օգտվում են նրանք։ Այս ընթացքում  բազմաթիվ անօրինական քայլեր են տեղի ունեցել, որոնք պետք է վիճարկենք դատարանում, մենք ընդհանուր փաթեթը պիտի պատրաստենք ու դիմենք դատարան, դեռ քննարկում ենք մանրամասները»,–ասել է Քրիստ Մարուքյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2–ի ընտրությունից հետո  Վանաձորի ավագանին դեռ լիարժեք նիստ չի գումարել, քանի որ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական  վերածնունդ» կուսակցությունների դաշինքը բոյկոտում է նիստերը՝ համարելով, որ Մամիկոն Ասլանյանը ընտրված քաղաքապետ չէ։  Բանն այն է, որ ընդդիմադիր դաշինքի  որոշ անդամներ խախտել են հուշագիրը եւ քվեարկել Մամիկոն Ասլանյանի օգտին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ