News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գիտնականները վերականգնել են ավելի քան 13 հազար տարի առաջ Թաիլանդում ապրած կնոջ արտաքինը։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Antiquity-ին։

Կնոջ մնացորդները՝ գանգի բեկորներ, ատամներ, մի քանի ոսկորներ, հայտնաբերվել են 2002 թվականին՝ Թաիլանդի հյուսիսում գտնվող Թամ Լոնդ քարանձավում։ Գիտնականները համարում են, որ դրանք 13640 տարեկան են։Մահվան պահին կինը եղել է 25-35 տարեկան, իսկ նրա հասակը եղել է 152 սմ։ Դիմագծերը վերականգնելու համար մասնագետները նախ նրա գանգն են վերականգնել։ 25 երկրներից ընտրելով 720 կնոջ, որոնց ցուցանիշները համընկել են հնագիտական փոփոխությունների հետ՝ հետազոտողները նրանց լուսանկարների հիման վրա ստեղծել են դեմքը։ 

Նման տեխնիկա առաջին անգամ է գործածվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ