News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն խոստանում է աջակցել Սաուդյան Արաբիային տարածաշրջանում Իրանի ապակայունացնող գործողությունների դեմ պայքաում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Էր Ռիյադում գահաժառանգ արքայազն Մուհամադ իբն Սալման Ալ Սաուդի տեղակալի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պաշպանության նախարար Ջիմ Մեթթիսը շեշտել է համագործակցության ու Սաուդյան Արաբիայի անվտանգության ամրապնդման կարեւորությունը, որպեսզի երկիրը կարողանա դիմակայել «Իրանի վնասակար գործողություններին»։

«Մենք չենք լքում այս տարածաշրջանը, բայց միաժամանակ մեր շահերից է բխում, որ Սաուդյան Արաբիան ունենա ուժեղ բանակ ու անվտանգության ծառայություն,- հայտնել է ՄԵթթիսը լրատվամիջոցներին,- Այն, ինչով մենք այսօր այստեղ զբաղվում ենք, կարող է հնարավոր դարձնել ԱՄՆ նախագահի այցելությունը Սաուդյան Արաբիա»։

Սաուդյան Արաբիան առաջին երկիրն է, որը Մեթթիսը այցելում է Մերձավոր արեւելքւոմ իր շրջագայության շրջանակում։ Հետո նախարարը կայցելի Եգիպտոս, Իսրայել ու Կատար։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարը հանդիպել էր թագավոր Սալմանի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ