News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ «հանրապետությունում տեղի ունեցող ձերբակալությունների մասին սադրիչ հոդվածները» իրականությանը չեն համապատասխանում, գրում է Ինտերֆաքսը։

«Այդ մասին նույնիսկ անհարմար է խոսել։ Իբրեւ այնտեղ մարդկանց են ձերբակալում, սպանում, նույնիսկ մեկի ազգանունն են նշել։ Ուղիղ տեքստով սկզբում վիրավորել են նրան, իսկ հետո մեղադրել այն առումով, որ իշխանությունները նրան սպանել են, իսկ նա ողջ ու առողջ է ու տանն է գտնվում»,- մեջբերում է Քադիրովին գործակալությունը։

«Ահա նման չհաստատված փաստեր հանրապետությունում լինում են երկու- երեք տարին մեկ»,- ասել է Չեչնիայի ղեկավարը։

Թե հատկապես ում նկատի ուներ Քադիրովը, չեն հայտնում։ «Նովայա գազետա» թերթի ու այլ պարբերականների հրապարակումներում, որոնք 2017-ի ապրիլին գրել էին Չեչնիայում նույնասեռականության մեջ կասկածվող տղամարդկանց հետապնդումների ու սպանությունների մասին, տուժածների ու սպանվածների անուններ չեն նշվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ