Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 20–ին, «Ազգ–բանակ» համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե դեռ հստակ չգիտի՝ լինելու է նորընտիր խորհրդարանում, թե ոչ։

«Իսկ դու ուզո՞ւմ ես որ ես լինեմ, եթե ուզում ես, ասա կվերցնեմ մանդատը»,–ասել է Մանվել Գրիգորյանը՝ նշելով , որ դեռ վաղ է այդ մասին խոսելը։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը ՀՀԿ համապետական ցուցակի 2–րդ տասնյակում է, այսինքն՝ անցողիկ տեղում։

Նա նշել է, թե ընտրությունների օրը նույնականացման սարքը դժվարությամբ է ճանաչել իր մատնահետքը եւ դժվարությամբ է քվերակություն կատարել։