News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Հայաստանում մայիսի 8-ի՝ երկուշաբթի օրվա փոխարեն, աշխատանքային կլինի մայիսի 20-ը՝շաբաթ օրը։

Աշխատանքային օրվա տեղափոխման որոշման նախագիծը հավանության է արժանացել ապրիլի 20-ին կայացած Կառավարության նիստի ժամանակ։ Կառավարության ապարատի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը, ներկայացրել է որոշման համապատասխան նախագիծը, որը նախատեսում է  մայիսի 8 աշխատանքային օրը տեղափոխել մայիսի 13-ին՝ կապված մայիսի 9-ին՝ երեքշաբթի օրը, Հաղթանակի ու խաղաղության տոնի հետ։ «Բայց հաշվի առնելով, որ մայիսի 14-ին նշանակված են Երեւանի ավագանու ընտրություննրը, առաջարկվում է աշխատանքային դարձնել մայիսի 20-ը՝ շաբաթ օրը։ Որոշման հիմքում ՀՀ օրենքի 19-րդ հոդվածն է՝ «Հայաստանի տոների ու հիշատակի օրերի մասին»»,-ասել է Հարությունյանը։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կատակել է. «Միթե ընտրություններից առաջ չեն աշխատում»։ Դավիթ Հարությունյանը հստակեցրել է, որ Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված անհրաժեշտ է նախապատրաստել դպրոցները, որտեղ տեղակայվում են ընտրատեղամասերի մեծ մասը, ինչն էլ կխոչընդոտի նորմալ ուսումնական գործընթացին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ