News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Որեւիցե լուրջ միջադեպեր տեղի չեն ունեցել, բայց եղել են բարձր խոսակցություններ: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը՝ անդրադառնալով իրենց մարզում նախընտրական լարվածության մասին լուրերին:

«Գիտեք՝ ընտրություններ են, կրքեր են դրանք, որեւիցե լուրջ միջադեպեր տեղի չեն ունեցել, բայց եղել են բարձր խոսակցություններ, տրամադրվածություն, որը էական ազդեցություն չի թողել ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց Արամայիս Գրիգորյանը:

Մարզպետը հերքեց նաեւ լուրերը, թե ինքը ընտրությունների ժամանակ վարչական լճակներ է օգտագործել եւ ստիպել պետական աշխատողներին՝ ձայն տալ իր եղբորը՝ Արայիկ Գրիգորյանին:

Նշենք, որ մարզպետի եղբայրը ստացել էր 45 հազար 3 հարյուր 39, Մուրադ Մուրադյանը՝ 17 հազար 72: Դեռեւս նախընտրական քարոզարշավը չմեկնարկած՝ հենց այս երկու թեկնածուների եւ նրանց համախոհների միջեւ լարվեցին հարաբերությունները: Լարվածությունը պահպանվեցին մինչեւ քարոզարշավի ավարտը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ