Ապրիլի 23-ին` Կրկնազատկին, հաստատված ավանդույթի համաձայն Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի եւ Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գեւորգ եկեղեցի կտարվի Շուրիշկանի նշանավոր Ավետարանը:
Մատուցվող ուխտի Ս. Պատարագի ընթացքում ուխտավորները հնարավորություն կունենան համբուրելու հրաշագործ Ս. Ավետարանը եւ ստանալու նրա օրհնությունը: