News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը պետական բյուջեից լրացուցիչ գումարներ է խնդրում, սակայն հստակ հիմնավորումներ չի ներկայացնում։ Այս մասին ապրիլի 20-ին Հայաստանի Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պետական բուհերում պետպատվերի (անվճար ուսուցում) հաստատման, բակալավրում եւ անընդհատ ու ինտեգրման կրթական ծրագրերի ուսման վարձավճարի մասնակի զեղչի իրավունքի մասին նախագծերի քննարկման ընթացքում՝ 2017/2018 ուսումնական տարվա թվականների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի եւ դոկտորանտուրայի ծրագրերում։  

ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունը, համաձայն հիմնավորման, 2017/2018 ուսումնական տարվա համար նախատեսում է մոտ 2637 անվճար տեղեր բակալավրի եւ անընդհատ ու ինտեգրման կրթական ծրագրերում, որոնցից 1826-ը՝ վարձավճարի ամբողջական փոխհատուցմամբ եւ պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքով, այդ տեղերից 138-ը պետբյուջեից առանց հավելյալ ֆինանսավորման են, սակայն տարկետման իրավունքով, 674-ը ուսման վարձավճարի ամբողջական փոխհատուցմամբ, սակայն առանց տարկետման իրավունքի։ Մագիստրատուրայի համար նախատեսված է 1650 անվճար տեղ, որոնցից 1259-ը՝ առանց պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքի։ Ասպիրանտուրայի համար նախատեսվում է 140 առկա տեղեր՝ տարկետման իրավունքով եւ 202 հեռակա տեղ։

Որոշումների նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության ու գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը։ Վարչապետը հարցրել է փոխնախարարից. «Արդյոք դուք իրականացրել եք համապատասխան վերլուծությունը։ Թե՞ յուրաքնաչյուր տարի ներկայացնում եք միեւնույն ցուցակները»։ Փոխնախարարը պատասխանել է. «Տեղերը ձեւավորվում են ըստ ուսումնական հաստատությունների հայտերի»։ Դրան ի պատասխան Կարապետյանն ասել է. «Ուսումնական հաստատությունների համար որքան շատ լինեն տեղերն, այնքան լավ։ Նրանք նույնիսկ չեն էլ նայում շուկայի պահանջարկին։ Դու ունե՞ք վերլուծություն»։ Մանուկ Մկրտչյանը խոստովանեց, որ համապատասխան հետազոտություններ գերատեսչությունը չի անցկացրել։ «Այդ դեպքում, ինչու՞ եք դուք բյուջեից լրացուցիչ գումարներ ցանկանում։ Առավել եւս, որ հիմքեր չկան, թե ինչու է դա անհրաժեշտ»,-վրդովվել է Կարեն Կարապետյանը։ ՀՀ Կրթության ու գիտության փոխնախարարը պատասխանել է. «Ճիշտ է դա թե ոչ, բայց այն, որ ներկա դրությամբ դա նպատակահարմար է, հաստատ է»։ «Հետաքրքիր պատասխան է»,-արդեն ծիծաղելով ասել է վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ