News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Աֆրիկկան Մալի երկրում էքստրեմալ կլիմայի պատճառով բունդեսվերը ռազմական տեխնիկայի հետ լուրջ խնդիրներ ունի, գրում է Der Spiegel ամսագիրը։

Պարբերականի տվյալներով , գերմանական բանակի ռազմական մեքենաների կեսը հիմա հնարավոր չէ շահագործել 50 աստիճան շոգի, փոշոտվածության ու քարքարոտ ճանապարհների պատճառով։ Նաեւ բունդեսվերը խնդիրներ ունի Գերմանիայից մեքենաների ավտոպահեստամասեր բերելու ու վերանորոգման կարիք ունեցող մեքենաների մեծ քանակության պատճառով։

Խնդիրներ կան նաեւ Tiger ռազմական ուղղաթիռների հետ, դրանք չեն կարող թռչել 43․26 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում, նման պայմաններում դրանք թռիչքի թույլատվություն չեն ստանում, գրում է պարբերականը։

«Մենք կատարում ենք ՄԱԿ-ի առջեւ մեր պարտավորությունները,- ասել է խաղաղաստեղծ առաքելության հրամանատարը,- Բայց այստեղի պայմանները հաճախ մեր տեխնիկական հնարավորություններից դուրս են»

Մալիում Բունդեսվերը մասնակցում է ՄԱԿ-ի MINUSIMA առաքելությանը, որի նպատակն է կանխել էթնիկ հակամարտությունները ու պայքարել ահաբեկչության դեմ։ Հիմա երկրում գտնվում է մինչեւ 1000 գերմանացի զինծառայող, հավելում է պարբերականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ