News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Զարգացող երկրներում ավտոմատացումը կարող է վերացնել աշխատատեղերի 2/3-ը: Այդ մասին այսօր՝ ապրիլի 20-ին Վաշինգտոնում կայացած ԱՄՀ/Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմը:

Նրա խոսքով, սա կարող է տեղի ունենալ արագ զարգացող տեխնոլոգիաների շնորհիվ, որոնք հատկապես սպառնում են միջին և ցածր որակավորում ունեցող աշխատուժին:

Ընդհանուր հանրությունը միտված է աշխատանքի կրճատումը կապել միջազգային առևտրի և էժան ներմուծումների հետ, սակայն վերոնշյալ պատճառներից 5-ից միայն 1 դեպքում են անհետացող աշխատանքի կրճատման պատճառ են հանդիսանում:

Կիմը նշեց, որ վերջերս խոսել է Հաիթիի մի բնակչուհու հետ, ով ներկայումս պատրաստում է  նորաձև հագուստ 3D տպիչով: Նա հավելեց, որ տարիներ առաջ հագուստի պատրաստումը համարվում էր անհնար առանց ձեռքի աշխատանքի, սակայն սա հենց այն է, ինչ մենք ունենք այսօր, և սա դեռ վերջը չէ: Ուստի, իր խոսքով, ներդրումները մարդկային կապիտալում խիստ կարևոր են:

«Լրջացե՛ք: Դուք պետք է նվազեցնեք մանկական աճի դանդաղեցումը: Դուք պետք է բարելավեք ձեր կրթական համակարգը և առողջապահական միջոցառումները: Մենք մասամբ այն պատճառով ենք այսքան կենտրոնանում մասնավոր հատվածում ենթակառուցվածքների համար կատարվող ներդրումների վրա, որովհետև մենք կարող ենք ազատել ռեսուրսներ՝ ներդրումներ կատարելով մարդկանց մեջ, որպեսզի ավելի շատ զարգացող երկրներ պատրաստ լինեն այն մեծ դժվարություններին, որոնք սպասվում են», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ