News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հստակեցրել է նախօրեին ներկայացրած ծրագրերը:

Ապրիլի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ գերատեսչության ղեկավարը նշել է, որ լրատվամիջոցներում արդեն տարբեր արձագանքներ կան: «Ես երախտապարտ եմ եւ քննադատության, եւ դրական արձագանքների համար: Մենք մտադիր ենք շարունակել քննարկումը, եւ եթե հասարակությունը որոշի, որ դրանք նպատակահարմար չեն, այլ ուղիներ կփնտրենք», - նշել է նախարարը:

Առաջին` «Ես եմ» ծրագրի վերաբերյալ Վիգեն Սարգսյանը նշել է, որ հարցը առաջնագծի ծառայությունը ընդհանուր ծառայությունից առանձնացնելն է եւ առաջինի առավելություններն ընդգծելը, այդ թվում նաեւ ծառայողներին ֆինանսական հնարավորություններ հատկացնել հիպոթեքային ծրագրի մասնակցելու կամ սեփական բիզնեսը հիմնելու համար:

Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» (ուսանողների համար) ծրագրին, նախարարի խոսքով` շատ ընդդիմադիրներ պնդում են, որ ընդհատված ուսուցումը չի կարող ամբողջական լինել: Վիգեն Սարգսյանը հիշեցրել է, որ այժմ տարկետում հատկացնելու հարցը լուծվում է ընդունելության քննությունների արդյունքները հաշվի առնելով: Այսինքն` եթե գնահատականը բարձր է, տարկետում թույլատրվում է, եթե ցածր է, ոչ: Նախարարի կարծիքով` դա այնքան էլ տրամաբանական չի ստացվում: Եթեե միավորները ցածր են, կարելի է ընդհատել ուսումը եւ դրանով հանդերձ մեծ վնաս պատճառել ուսմանը: Համաձայն նախագծի` բուհերի շրջանավարտներին առաջարկվում է ծառայություն իրականացնել որպես սպա, վճարի դիմաց, բայց ոչ թե 2, այլ 3 տարի: Հատուկ մասնագիտություններ ունեցող բուհերի շրջնավարտների համար առաջարկվում է ծառայության 3, այլ ոչ թե 5 տարի` ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերում:

Շրջանավարտները պետք է համապատասխանեն ֆիզիկական պատրաստվածության ու առաջադիմության պահանջներին: Եթե ծառայությունից հետո երիտասարդը կցանկանա ուսումը շարունակել մագիստրատուրայում, պետությունը կվճարի նրա ուսուցումը: Նախարարը նաեւ քննարկել է բուհական ուսուցման մոտեցումներն ընդհարապես, որի դեպքում ոմանք մագիստրատուրայում ու ասպիրանտուրայում ուսումը համարում են բանակում ծառայությունից խուսափելու միջոց:

Հստակեցնելով ներկայացրած ծրագրերի բովանդակությունը` նախարարը նշել է, որ նրանք բանակում ծառայողների թվի մեծացում չեն ենթադրում: «Ոչ ոք չի պատրաստվում փոխել կամ երկարաձգել ծառայության գոյություն ունեցող կարգը: Խոսքը հասարակության հետ բանակի կապերի խորացման մասին է, դրանք նպատակային մեթոդներ են», - հայտարարել է նախարարը:

Խոսելով այն մասին, թե արդյոք նոր նախաձեռնությունները նշանակում են, որ Հայաստանը հրաժարվում է խաղաղությունից, նախարարն ընդգծել է, որ դա ամենեւին էլ այդպես չէ: «Մենք ոչ միայն չեն հրաժավել խաղաղությունից, այլեւ հանդես են գալիս որպես խաղաղության կողմնակիցներ: Տարածաշրջանում շատ մարտահրավերներ կան, որոնք պետք է նվազեցնել, ոչ թե մեծացնել: Բայց պաշտպանության նախարարությունը միշտ պետք է ձգտի բարձրացնել երկրի պաշտպանունակությունը: Խաղաղության ձգտման ու ծրագրերի միջեւ հակասություններ չկան», - նշել է Վիգեն Սարգսյանը:

Խոսելով ծրագրերի ֆինանսական աղբյուրների մասին` նախարարը հիշեցրել է, որ երկու ծրագրերն էլ նախնական փուլում են ու հաշվարկները դեռ պետք է արվեն: Նախարարի խոսքով` «Ես եմ» ծրագիրն ավելի բարդ է, քան «Պատիվ ունեմ»-ը, քանի որ երկրորդը վերաբերվում է գոյություն ունեցող սպայական դրույթներին:

«Ես եմ» ծրագիրը կարղ է հավելյալ ֆինանսնական աղբյուրներ պահանջել: Սակայն նախարարն անիրական չի համարում ծրագրի հաջողությունը եւ օրինակ է բերել Իսրայելին, որտեղ նման ծրագիրը հաջողություն է վայելում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ