News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ սահմանափակումները չի հանի, եթե նա չեղյալ չհամարի ռուսական ցորենի մաքսատուրքերը: Կրասնոյարսկի տնտեսայան համաժողովի շրջանակում այս մասին հայտարարել է փոխվարչապետ Ակադի Դվորկովիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեզ համար ցորենի սահմանափակումները հանելու հարցը պարտադիր բնույթ ունի: Առանց դրա մեր կողմից ընդհանրապես ոչ մի գործողություն չի կատարվի: Առանց ցորենի արգելքը հանելու, նույնիսկ հավանականություն չկա, որ մենք ինչ-որ բան կհանենք»,- շեշետել է փոխվարչապետը:

Նա հավելել է, որ ցորենի սահմանափակումները հանելու դեպքում «գործողությունների որոշակի լրակազմ կա, որոնց շուրջ մենք պատրաստ ենք պայմանավովել»:

Ապրիլի 7-ին Դվորկովիչը հայտարարել էր, որ Ռուսաստանի ցորենի նկատմամբ Թուրքիայի մտցրած սահմանափակումները կառուցողական չեն եւ տանում են 2 կողմերի համար կորուստների: Նա հայտնել էր, որ Մոսկվան ու Անկարան, հնարավոր է, 2 շաբաթվա ընթացքում հանդիպեն ցորենի հարցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ