Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է ապրիլի 17-21-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը։
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 75,878,711 դոլար 484.48 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 81,309,391 ԱՄՆ դոլար 485.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 6,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 485.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,051,517 եվրո 516.44 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,819,294 եվրո 520.15 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ»
ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 877,838,217 ՌԴ ռուբլի 8,59 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 425,410,314 ՌԴ ռուբլի 8,68 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել:
Ապրիլի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 41.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 54.3 մլն ԱՄՆ դոլար: