News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեխաները ընդհուպ մինչեւ դեռահաս դառնալը մեծահասակներից շատ են իրենց վտանգում՝ սխալ տեղից փողոցն անցնելիս, պարզել են հոգեբանները, հայտնում է Journal of Experimental Psychology: Human Perception and Performance ամսագիրը։

Երեխաներն ու դեռահասները, մեծահասակների նման հաճախ են փողոցն անցնում ոչ անցումների մասում, որպեսզի կրճատեն իրենց ճանապարհը։ Հետազոտողները ճանապարհային երթեւեկության իրատեսական նմանակման պայմաններում 6-14 տարեկան երեխաներին ու մեծահասակներին առաջարկել են անցնել փողոցը։ Պարզվել է, որ միայն դեռահասներին է հաջողվում դա անել անվտանգ ձեւով։ Վեց տարեկան երեխաներին դեպքերի 8 տոկոսում վրաերթի ենթարկվելու վտանգ է սպառնում,  տարիքին զուգահեռ այդ հավանականությունը նվազում էր։ 12 տարեկանում երեխաները արդեն կարողանում են գնահատել, թե ինչքան հեռավորություն պետք է լինի իրենց ու մեքենայի միջեւ, որպեսզի իրենց հաջողվի անփորձանք անցնել փողոցը։

Պարզվել է, որ երեխաները գրեթե նույն ձեւով են գնահատում մեքենաների միջեւ հեռավորությունը, սակայն ավելի դանդաղ են շարժվում, քանի որ փոքր մարմիններ ունեն ու համապատասխանաբար կարճ քայլեր կարող են անել։ Բացի դրանից երեխաները ավելի ուշ էին կողմնորոշվում, ինչը բնականաբար ավելի էր մեծացնում վրաերթի ենթարկվելու հավանականությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ