News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՉԺՀ «Տյանչժոու-1» բեռնատար տիեզերանավն ու «Տյանգուն-2» լաբորատորիան առաջին անգամ բաց տիեզերքում հաջողությամբ ծայրակցել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գործողությունը տեղի է ունեցել ավտոմատ ռեժիմով` տեղի ժամանակով 12:16-ին: Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունն այն հեռարձակել է ուղիղ եթերում:

Ծրագրվում է, որ նավը լաբորատորիայի հետ երեք ծայրակցում կիրականացնի` այն վերալիցքավորելու, ինչպես նաեւ մի շարք փորձեր ու փորձարկումներ իրականացնելու համար: Իր ուղեծրում այն կլինի մոտ երեք ամիս եւ մոտ երկու ամիս` «Տյանգուն-2»-ի հետ ծայրակցումից հետո:

Նշենք, որ Պեկինն իրացնում է սեփական ուղեծրային կայանի կառուցման ծրագիրը, այն պետք է սկսի շահագործվել մինչ 2020 թվականը: Վերոնշյալ առաքելությունը դրա մի մասն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ