News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ն Հարավի ու Հյուսիսի վերամիավորման համար ռազմական գործողություններ կծավալի` ի պատասխան ԱՄՆ սադրանքների: Նման նախազգուշացմամբ հանդես է եկել երկրի կենտրոնական «Նոդոն սինմուն» պարբերականը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Ի պատասխան ԱՄՆ-ի նույնիսկ ամենաանշան սադրանքների` ԿԺԴՀ-ի ժողովուրդն ու զորքը առանց տատանվելու պատերազմ կծավալեն հայրենիքի վերամիավորման համար», - ընդգծում է պարբերականը` արտահայտելով Կորեայի աշխատավորական կուսակցության ղեկավարության կարծիքը:

Պարբերականը դատապարտում է «Վաշինգտոնի խելահեղ քաղաքականությունը, որը չի մտածում նման ուղղության հնարավոր աղետալի հետեւանքների մասին»:

Փհենյանում կարծում են, որ «վաղուց է անցել ժամանակը, երբ ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ին միջուկային զենքով սպառնալու հնարավորություն ուներ»: Այնուամենայնիվ, պնդում է «Նոդոն սինմուն»-ը, «ԱՄՆ-ը նախկինի պես ծրագրեր է փայփայում Կորեական թերակղզու հյուսիսային մասի բռնազավթման հետ կապված` իր դաշնակիցների` Ճապոնիայի ու Հարավային Կորեայի օգնությամբ»:

Պարբերականը նշում է, որ նման իրադրությունում «բորբոքված պատերազմին ԿԺԴՀ-ի պատասխանը կդառնա սեփական օրինակի կանխիչ հարվածն ու հայրենիքի միավորման արդար պատերազմը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ