News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հազարավոր բնակիչներ գիտությանն աջակցող երթի են դուրս եկել: Դրանք առաջին հանրահավաքներն են, որոնք ակտիվիստնրը պատրաստվում են իրականացնել աշխարհի 500 քաղաքներում, որպեսզի բողոք հայտնեն ընդդեմ «այլընտրանքային փաստերի» ու գիտության ձեռքբերումներն անտեսելուն, հաղորդում է BBC-ն:

Մասնակիցները կարծում են, որ այժմ գիտական փաստերն ու մեթոդները բացառվում են քաղաքական գործընթացներից:

Սիդնեյում ցուցարարները, հագնելով սպիտակ խալաթներ, քաղաքական գործիչներին կոչ են արել աջակցել գիտական հանրությանը: Նրանք կրում էին «Առանց գիտության դա պարզապես մտացածին է» եւ «Մեզ մտածողներ են պետք, ոչ թե ժխտողներ» մակագրությամբ պաստառներ:

Ավստրալիայում բողոքի ակցիաները մեկնարկել են այն պահին, երբ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ավարտել է Ավստրալիա իր այցը: Երթի մասնակիցները համաձայն չեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ` ԱՄՆ-ում հեղինակավոր գիտական կազմակերպությունների հետազոտությունների ծախսերը նվազեցնելու որոշման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ