News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ապրիլի 23-ին, ժամը 00:00-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են երեք «Opel Astra» մակնիշի 34 DM 214 (վարորդ՝ Ա. Գ.), 34 QS 609 (վարորդ՝ Մ. Կ.) եւ 605 AD 61 (վարորդ՝ Կ. Ա.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի 34 QS 609 պետհամարանիշով ավտոմեքենայի ուղեւոր՝ 1998 թ. ծնված Դ. Գ.-ը եւ 605 AD 61 պետհամարանիշով ավտոմեքենայի ուղեւոր՝ 1993 թ. ծնված Բ. Ա.-ը հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, իսկ 1988 թ. ծնված Լ. Մ.-ը տեղում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն: Բժիշկները Դ. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Բ. Ա.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ դադարեցրել «Opel Astra» մակնիշի 605 AD 61 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի արտահոսքը:

 

Տպել
Ամենաշատ