News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի Ռեյոսա քաղաքում շաբաթ երեկոյան զանգվածային անկարգություններ ու հրկիզումներ են սկսվել «Նեղուց» թմրակարտելի առաջնորդներից մեկի՝ Խուլիան Լոյսա Սալինասի սպանությունից հետո, որը տեղի էր ունեցել զինվորականների հետ բախման ժամանակ, հայտնել է նահանգի անվտանգության ուժերի ներկայացուցիչ Լուիս Ռոդրիգես Սուարեսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Լոյսան սպանվել էր Ռեյնոսայում շաբաթ առավոտյան։ Նա նահանգի ամենաշատ որոնվող հանցագործներից էր։

Սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երեւում են հրկիզված ավտոբուսներ ու ավտոմեքենաներ, նաեւ այրված շենքեր։ Օգտատերերը նշում են , որ Ռենյոսայում քաոս է սկսվել։

Նահանգի ՆԳՆ-ն իր հերթին նախազգուշացրել է քաղաքացիներին չալցելել Ռեյնոսա՝ Լոյսայի ոչնչացումից հետո իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։

ԱՄՆ-ին սահմանակից Տամաուլիպաս նահանգը «Լոս- սետաս» ու «Նեղուց» հզոր մեքսիկական կարտելների դիմակայության թատերաբեմն է, որոնք ձգտում են վերահսկել թմրադեղերի մատակարարումները ԱՄՆ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ