News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ մասնակցել  Լրագրողների ասոցացիայի ավանդական ընթրիքին՝ պետության ղեկավարի պաշտոնում նրա 100-րդ օրվա կապակցությամբ, որը ԱՄՆ-ում կարեւոր քաղաքական նշաձող է համարվում։ Թրամփը իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ դրա փոխարեն ելույթ է ունենալու իր կողմնակիցների խոշոր հավաքում Փենսիլվանիա նահանգում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հաջորդ շաբաթ ես մեծ հավաք կկազմակերպեմ Փենսիլվանիայում։ Անհամբերությամբ սպասում եմ դրան»,- գրել էր նախագահը՝ հաստատելով, որ մտադիր չէ մասնակցել լրագրողների ասոցացիայի գալա- ընդունելությանը։ Անցած շաբաթ Սպիտակ տան ղեկավարը նաեւ տեսակետ էր հայտնել, որ նախագահի պաշտոնում 100 օրվա նշաձողը ոչ այլ ինչ է, քան «ծիծաղելի ձեւականություն»։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ