News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Համածառայակցի կողմից արձակված կրակոցից ապրիլի 21-ին մահացած պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանին այսօր՝ ապրիլի 23-ին, հողին են հանձնել: Զինծառայողին հուղարկավորել են Վայոց ձորի մարզի Արփի գյուղի գերեզմանատանը:

NEWS.am-ին Արփիի գյուղապետ Ռազմիկ Վարդանյանը հայտնեց, որ 31-ամյա Նարեկ Հակոբյանի հուղարկավորությանը ներկա են եղել ԶՈւ բարձրաստիճան սպաներ, նրա ծառայակից ընկերները:

Նարեկն ամուսնացած էր, ուներ 1 տարեկան երեխա: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախնական տվյալներով Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է ապրիլի 21-ին ժամը 10:25-ի սահմաններում Վայոց Ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ  N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից  ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով առաջացած կրակոցից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Կատարվում է նախաքննություն։

Տպել
Ամենաշատ