«Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ, այսօր Աջափնյակում միջադեպ է գրանցվել։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե 15-րդ թաղամասում՝ Բաշինջաղյան 1 շենքի մոտ «Ելք» դաշինքի անդամները քարոզչություն էին իրականացնում, երբ Գուրգեն անունով մի տղամարդ փորձել է մեքենայով մուտք գործել շենքի բակ։
Նիկոլ Փաշինյանը իր կողմնակիցներին հորդորել է ճանապարհ տալ մեքենային, սակայն վարորդը դուրս է եկել մեքենայից եւ սկսել գոռգոռալ. «Սա իմ քուչան ա, դուք չեք կարող փակել մեր փողոցը»։ Նա նաեւ քաշքշուկ է սկսել քարոզարշավի մասնակիցների հետ։
Միջամտել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրենց իրավունքն է քարոզաշավ անել Երեւանի ցանկացած թաղամասում, սակայն ոմն Գուրգենը արդրվելի է եղել՝ պնդելով, թե իր «քուչա» չեն կարող մտնել։
Փաշինյանը զանգահարել է ոստիկանություն ու միջադեպի կապակցությամբ հաղորդում է տվել։