News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ենթադրել , թե ով կհաղթի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում, բայց նա նախապատվություններ չունի թեկնածուների շրջանում, հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռինս Փրիբասը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Նա կարող է որոշակի տեսակետ ունենալ այն մասին, թե ով կարող է հաղթել, բայց նա իհարկե նախապատվություններ չունի»,- հայտնել է Պրիբասը։

Նա նաեւ հերքել է այն հավաստիացումը, որ ԱՄՆ նախագահը, իբրեւ, Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լը Պենի կողմնակիցն է։

Ավեի վաղ Թրամփը իր թվիթերյան էջում գրել է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը նպաստում է Մարին Լը Պենի դիրքորոշման ամրապնդմանը։

Ապրիլի 23-ի առավոտյան Ֆրանսիայում բացվել է ավելի քան 66 հազար ընտրատեղամաս, որտեղ կարող են քվեարկել մոտ 47 մլն ընտրողներ։ Նաեւ ընտրատեղամասեր են բացվել արտասահմանում, իսկ որոշ պետություններում քվեարկությունը նախօրեին է անցել։

Նոր նախագահի անունը ֆրանսիացիները կիմանան մայիսի 7-ից հետո, երբ կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ