News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումներին, որոնք ներառում են ինչպես երկկողմ հանդիպումներ, այնպես էլ առանցքային թեմաների շուրջ ընդլայնված ձեւաչափով քննարկումներ:

Ապրիլի 21-ին նախարար Արամյանը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնատար անձանց հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակն ու ՀՀ-ԱՄՀ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Ապրիլի 22-ին տեղի է ունեցել հանդիպումը Համաշխարհային բանկի նախագահի տեղակալ Սիրիլ Մյուլլերի հետ։ Կողմերը քննարկել են ՀՀ եւ ՀԲ համագործակցությանը վերաբերող հարցեր, ծրագրերի առաջնահերթությունները, ՀՀ տնտեսական իրավիճակը, բյուջետային աջակցության եւ համագործակցության առավել կարեւոր ուղղությունները։

Նախարարը հանդիպել է նաեւ «Bank of America Merrill Lynch»-ի կողմից կազմակերպվող սիմպոզիումին` ներկայացնելով ներդրողներին ՀՀ տնտեսության գրավչությունն ու զարգացման հեռանկարները։

Ապրիլի 23-ին Վաշինգտոնում Վարդան Արամյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը եւ «Voice of America» լրատվականին, ինչպես նաեւ հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տնօրենի տեղակալ Դիմիտրիս Ցիցիրագոսի հետ եւ քննարկել ՄՖԿ ներդրումային պորտֆելը Հայաստանում՝ կարեւորելով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը։ Այցը Վաշինգտոն կավարտվի ապրիլի 24-ին:

Տպել
Ամենաշատ