News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը վստահեցնում է, որ ինքը Լյովա Խաչատրյան անուն ազգանունով անձի չի ճանաչում: Այսօր՝ ապրիլի 24-ին, NEWS.am-ի թղթակիցը Աղվան Հովսեփյանից հետաքրքրվեց, թե ինչ հարաբերություններ ունի ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ, քանի որ ըստ մամուլի հրապարակումների ինքն ամեն ինչ արել է, որ Լյովա Խաչատրյանը կրկին պատգամավոր չընտրվի: «Ես նման անձի չեմ ճանաչում... վաղուց»,-ասաց Աղվան Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը տեւական ժամանակ է՝ լարված հարաբերություններ ունի Լյովա Խաչատրյանի հետ եւ, ըստ մամուլի հրապարակումների, Աղվան Հովսեփյանը այդ հին թշնամությունը վերհիշելով ամեն կերպ խոչընդոտել է Լյովա Խաչատրյանը պատգամավոր դառնալուն: Ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում Լյովա Խաչատրյանն առաջադրվել էր «Ծառուկյան» դաշինքից Արագածոտնի մարզում, սակայն չի ընտրվել:

Նշենք, որ նրանք երկուսն էլ Ապարանից են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ