News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Մենք որպես ազգ կարող ենք հասնել հաջողության, եթե հաղթահարենք բոլոր դժվարությունները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Դրա համար պետք է միանանք Սփյուռքը եւ Հայաստանը: Մենք է միասին գործ անենք, որ Հայաստանը դառնա չքնաղ երկիր, զարգացումով եւ մեր հաջողությամբ ցույց տանք բոլորին եւ մեր հարեւաններին, որ իրենց ուզածը չի ստացվել, որ մենք մեր լուման ենք դնում աշխարհի զարգացման գործում: Մենք ամեն ինչ անում ենք, որ աշխարհը հիշելով այն ինչ տեղի  է ունեցել 102 տարի առաջ, նայելով մեզ հասկանա, որ մենք այն ազգն ենք, որ աշխարհին շատ բան ենք տալիս եւ տալու ենք, որ աշխարհի համար լինենք օրինակ վերածննդի»,-հայտարարեց Ռուբեն Վարդանյանը:

Դիտարկմանը, որ այսօր Հայաստանում մարդու իրավունքների վիճակը բարվոք չէ, նա արձագանքեց. «Մեր «Ավրորա» մրցանակը մարդկային, համամարդկային արժեքների մասին է, որ այդ արժեքների վրա հիմնված երկիր ստեղծենք: Այդ արժեքները բերելով որպես հիմք, կարող ենք փոխել եւ մեզ, եւ աշխարհը»:

Անդրադառնալով Հայաստանում համակարգային փոփոխություններին, նա ընդգծեց. «Ես լավատես եմ, մենք Նուբարի հետ 17 տարի առաջ ծրագրեր ենք սկսել, իմանալով, որ դա երկար ու դժվար ճանապարհ է, ուրիշ ճանապարհ չունենք, պետք է առաջ գնանք: Շատ հեշտ է ասել, թե ինչու չենք կարող անել, պետք է փորձենք: Շատ հեշտ է ասել` ինչու՞ չի ստացվել, ո՞վ է մեղավոր, լավ անելը դժվար բան է, բայց պիտի անենք»:

Նշենք, որ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը, համաշխարհային հանրության առաջադեմ մասը հիշում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերին։ Վաղ առավոտից հազարավոր մարդիկ՝ Հայաստանի բնակիչներ ու հյուրեր, երկրի ղեկավարությունը, քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի անդամներ գնում են դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որը կառուցվել է Երեւանում, Ծիծեռնակաբերդում, 1967 թվականին։ 

Հուշահամալիրի կենտրոնական մաս տանող արահետի երկայնքով 100 մետրանոց բազալտե պատ է կառուցվել, որտեղ քաղաքների ու վայրերի անուններն են, որոնցում տեղի են ունեցել հայերի կոտորածները։ Կառուցվել է նաեւ 40 մետր երկարությամբ սյունը։ Այն երկու մասի է «բաժանված», ինչը խորհրդանշում է հայրենիքն ու հայկական սփյուռքը՝ ցրված ամբողջ աշխարհում։ Հայկական սփյուռքը եւս Ցեղասպանության հետեւանք է։

Ամբողջ ճանապարհին մինչ Անմար կրակ, որը վառվում է 12 բազալտե սյուների մեջտեղում, սգո երաժշտություն է լսվում։ Հավերժական կրակի մոտ մարդիկ ծաղիկներ են դնում եւ գլուխ խոնարհում՝ ի հիշատակ 1,5 միլիոն անմեղ զոհերի, ովքեր զոհվել են 20-րդ դարասկզբին Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ։

Հուշահամալիրի արահետում հարյուրավոր ծառեր են աճում։ Դրանք տնկել են նաեւ տարբեր երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, հասարակական գործիչներ։

Հուշամալիրի վերջին կառուցված շինությունն այգու մյուս ծայրին գտնվող ցեղասպանության թանգարանն է, որը բացվել է 1995 թվականին։ Ըստ ճարտարապետների՝ գրեթե ամբողջությամբ գետնի տակ գնվող թանգարանի շենքը նման է դամբարանի, որտեղ հայտնվում են այցելուները, իսկ ներսում գտնվող կլոր կառույցը դժոխքի պտույտն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է. Անդրանիկ Քոչարյանը 1,5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին...
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, բայց դա թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան
Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն...
Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան
Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով...
Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը
Ինստիտուտի մասնակցության հիմքում ընկած է հայկական պատմությունները...
Իշխանություններն իրենց ելույթներով ու գործողություններով փորձում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը. Աբրահամյան
Պատգամավորը վստահեցրել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը անվտանգության,...
«Քաղաքացիական պայմանագիր». Հայաստանի վարչապետը չի հրաժարվել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց
Ներկայիս իշխանության օրոք մի քանի կարևոր գործընթացներ են տեղի ունեցել, այդ թվում․․․
Ամենաշատ