News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանն ապրիլի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին 2017 թվականին մրցանակի 5 հավակնորդների անունները: Նրանք են՝ մայր եւ դուստր Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը, Ջամիլիա Աֆղանին, որը զբաղվում է Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ, սիրիացի 26-ամյա բժիշկ Մահումմադ Դարվիշը, Կոնգոյից Դենիս Մուքվեբեն եւ Թոմ Կատինան՝ ամերիկացի բժիշկ, որը Սուդանում է աշխատում:

Հիշեցնենք, որ 2016 թվականին «Ավրորա»-ի առաջին մրցանակի դափնեկիր է դարձել Մարգերիթ Բարանկիցեն: Մարգերիթ Բարանկիցեն՝ «Շալոմի տուն» ապաստարանի եւ REMA  հիվանդանոցի հիմնադիրը, մրցանակը ստացել է հազարավոր երեխաների փրկելու եւ որբերին ու փախստականներին օգնելու համար, որոնք տուժել են Բուրունդիում քաղաքացիական պատերազմի հետեւանքով: Ներկայումս Մարգերիթը փրկել է մոտ 30 հազար երեխաների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ